Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ասացինք չէ՞, ես նոր մարզպետ եմ». Արարատի մարզպետը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2014 թ. պետբյուջեի նախագծում մարզային հատկացումների հոկտեմբերի 29-ի քննարկման ժամանակ մարզպետներին հարցեր ուղղողը հիմնականում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Վերջինս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից փորձեց ճշտել՝ ինչու է Լոռու մարզն աղքատության ցուցանիշով երկրորդ տեղում ՀՀ մարզերի մեջ: Փաշինյանը նշեց, որ բյուջեի քննարկումների ժամանակ մշտապես նման իրավիճակների են հանդիպում, երբ մարզպետի հաշվետվություններից չեն կարողանում տեղեկատվություն ստանալ, թե ինչպիսի ազդեցություն է ունենալու բյուջեն մարզում աղքատության ցուցանիշի վրա:

«Դուք, որպես մարզպետ, ունե՞ք պատկերացում՝ ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը: Ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնելու, որոնց արդյունքում կարձանագրվի գործազրկության և աղքատության նվազում»,- հետաքրքրվեց նա: Մարզպետը նշեց, որ աղքատության դեմ պայքարել այս ծրագրային բյուջեով հնարավոր չէ, բայց դա դեռ չի նշանակում, թե մարզպետարանը «ձեռքերը ծալած» նստելու է, հակառակը՝ անելու է հնարավորը՝ աղքատության ցուցանիշը նվազեցնելու համար: Նալբանդյանը տեղեկացրեց, որ իրենք կարևորել են զբոսաշրջության զարգացումը:

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի հաշվետվությունից առաջ նիստը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը զգուշացրեց՝ մարզպետը նոր է, շատ հարցերի չի տիրապետում, ուստի նրան շատ հարց պետք չէ տալ: Զգուշացումը, սակայն, Փաշինյանին չխանգարեց նրան ևս հարցեր ուղղելու, ինչին մարզպետը կատակով արձագանքեց. «Պարոն Փաշինյան, ասացինք չէ՞, ես նոր մարզպետ եմ»:

Պատգամավորին հետաքրքրում էր՝ 39.3 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող մարզում, որը գտնվում է Արարատյան դաշտավայրում, որտեղ հողը բերրի է, գյուղացուն հողից եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս, ինչու՞ է աղքատության այդքան բարձր ցուցանիշ: «Նույն այդ մարզում կան գործարարներ, որոնք իրենց մրգի, բանջարեղենի վաճառքից միլիոնավոր դոլարների եկամուտներ են ստանում, ուստի, ինչու՞ այդ նույն հողը մշակող գյուղացին չի կարողանում գոնե 10-15 հազար դոլարի եկամուտ ստանալ»,- հարցրեց Փաշինյանը:

Ի պատասխան՝ մարզպետը նախ ընդգծեց, որ այլևս բիզնեսով չի զբաղվում, խնդրեց ֆիքսել դա, ապա նշեց, որ հողաբաշխման ժամանակ գյուղացիներից շատերը չեն կարողացել մեծ հողակտորներ ստանալ, ուստի նրանք, ովքեր մեծ հողակտորներ ունեն, ավելի մեծ շահույթ են կարողանում ստանալ, և դա բնական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում