Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուզում եք բոլորը տեսնե՞ն, որ ասֆալտ եք անում. Փաշինյանը՝ քաղաքապետարանի պատճառով ստեղծված անհարմարությունների մասին

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ բյուջետային միջոցները նպատակային չեն օգտագործվում՝ ասֆալտապատման պատճառով խցանումներ չստեղծելու, քաղաքացիներին անհարմարություններ չպատճառելու և սթրեսի չենթարկելու համար:

«Ինքս նման իրավիճակում եմ հայտնվել և ականատես եղել, թե ուսանողները, կանայք ինչպես են ժամերով կռացած մնում երթուղային տաքսիների մեջ։ Ինչո՞ւ բյուջետային միջոցները նպատակային չեն, որ մարդիկ սթրեսի չենթարկվեն, թե՞ ուզում եք բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում»,- ասաց նա։

Արեյանը հայտնեց, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, ինչն էլ ենթադրվում էր, որ լուրջ ծանրաբեռնվածություն կլինի։ Նա նշեց, որ քաղաքապետարանի կողմից արվել է առավելագույնը՝ առանց ավելորդ անհարմարություններ ստեղծելու աշխատանքներն իրականացնելու համար, առավելագույնս փորձել են օգտագործել գիշերվա ժամերը և շաբաթ-կիրակի օրերը։

«Իրոք, դժգոհություններ եղել են ծայրամասերում, բայց այդ մարդիկ գիտակցել են, որ ի շահ քաղաքի է դա»,- նշեց նա։

Փաշինյանին հետաքրքրում էր նաև, թե ինչու է ձգձգվում Մաշտոցի պողոտայում Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումը: Նա հիշեցրեց՝ օրեր առաջ Հոկտեմբերի 27-ի զոհերի 14-րդ տարելիցն էր նշվում, իսկ արձանը այդպես էլ չկա ու չկա։ «Ինչո՞ւ այս աշխատանքը չի կատարվում, էդ ի՞նչ դժվար բան է»,- հարց ուղղեց նա։

Փոխքաղաքապետը նշեց, որ արձանի տեղադրման հարցում մեղքն իրենցը չէ։ «Այդ հարցում՝ բացի ընդառաջելուց, քաղաքապետարանը որևէ խոչընդոտ և բյուրոկրատական քաշքշուկ չի ստեղծել: Արձանը հենց պատրաստ լինի, մենք արագ և նախատեսված ձևով կներկայացնենք»,- ասաց նա։

ՀԱԿ պատգամավորը փորձեց նաև պարզել՝ քանի մարդ է գործազուրկ դարձել ավտոկայանատեղիների հետ կապված վերջին փոփոխությունների հետևանքով, ինչին Արեյանը պատասխանեց, որ ավտոկայանատեղիներում աշխատողների գերակշիռ մասը, ինչպես և արդեն ասել են, ապօրինի են գործել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում