Թուրքիայում և արաբական երկրներում շարունակվում են բողոքի ցույցներն ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների ներկայացուցիչների արտահերթ հանդիպում՝ կապված Երուսաղեմը ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու որոշման հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին, Անկարայում, հայտնել է Թուրքիայի նախագահի մամլո ծառայության ղեկավար Իբրիահիմ Քալընը, փոխանցում է Front News-ը։
![]()
«Հանդիպման նպատակն է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մտադրությունը քննարկելը»,-պարզաբանել է նա։
Լիբանանի նախագահ Միշել Աունն Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է իր մասնակցությունն Անկարայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Կազմակերպության անդամներն են հանդիսանում 57 պետություններ, շտաբ-բնակարանը գտնվում է Սաուդյան Արաբիայում։









































