Դանիայի Արևմտյան Յուտլանդիա շրջանի բնակիչ Ֆինդ Անդերսեն-Ֆրյուդալը պարտվել է դատը՝ փորձելով փոխհատուցման հասնել իր ունեցվածքը կուղբերի կողմից փչացնելու համար: Հայցվորին պարտավորեցրել են վճարել դատական ծախսերրը, հայտնում է The Local-ը:
Տղամարդը Դանիայի Բնության պահպանության գործակալությունից պահանջել է իրեն վճարել 200-300 000 կրոն (37-40 000 եվրո) այն պատճառով, որ կուղբերը վնաս են հասցրել իր հողատարածքի ծառերին և լճին:
Դատարանը մերժել է հայցը՝ հիմնավորելով, որ գործակալությունն արդեն տղամարդու վնասը փոխհատուցել է անհրաժեշտ ծավալով: Ֆինդը դատական ծախսերի համար գործակալությանը կվճարի 30 000 կրոն (4 000 եվրո):









































