Իրաքը հայտարարել է իր տարածքում ԴԱԻՇ-ի դեմ պատերազմի վերջի մասին: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է այդ երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի և Իրաքի զինված ուժերի դեկտեմբերի 9-ի հայտարարություններում:

Իրաքի զինված ուժերի հայտարարության մեջ նշված է, որ այսօրվանից Իրաքն ամբողջովին ազատագրվել է ԴԱԻՇ-ից:
«Մեր ուժերը լիովին վերահսկում են իրաք-սիրիական սահմանը, այդ պատճառով ես հայտարարում եմ ԴԱԻՇ-ի դեմ պատերազմի վերջի մասին:

Մեր թշնամին ուզում էր սպանել մեր քաղաքակրթությունը, բայց մենք հաղթեցինք միասնության և վճռականության շնորհիվ»,- հայտարարել է ալ-Աբադին Բաղդադում մամլո ասուլիսի ժամանակ:









































