Սեմ Սմիթը դարձել է «Նայեք՝ ինչ է կատարվում. Ուղիղ եթեր» (Watch What Happens Live!) ծրագրի հերոսը: Ստուդիայում 25-ամյա երգիչը շոուի հաղորդավար Էնդի Քոենի հետ խաղ է խաղացել, որի ժամանակ նա պետք է ընտրեր կամ Թեյլոր Սվիֆթի, կամ Քիմ Քարդաշյանի թիմը:
Երբ Էնդին նշել է, որ Սեմին նկատել են Թեյլորի ծննդյան տարեդարձին, Սեմը պատասխանել է. «Այո, ես եղել եմ այնտեղ: Ինձ խնդրել էին գնալ, և դա հրաշալի երեկույթ էր, շատ մարդ կար, բայց ես չկարողացա առանձին շփվել նրա հետ»: Սեմը շարունակել է հավելելով, որ «Քիմին ավելի լավ է ճանաչում, քան Թեյլորին»:
Սմիթը պարզ հասկացնել է տվել, որ աջակցում է Քիմին՝ խոսակցությունը այլ ուղղությամբ տանելով. «Ես կցանկանայի ավելի շատ մանրամասներ իմանալ նրանց (թշնամանքի) մասին»: Սմիթը անպատասխան է թողել հաղորդավարի հարցը, թե փոփ-աստղերից ով է նրա համար ավելի տհաճ:












































