ԱՄՆ-ը Ուկրաինայի իշխանություններին Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի կոչ է արել։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը Կիևից պահանջում է միջազգային պարտավորությունների և պետական օրենսդրության պահպանում։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել բռնությունից և հետևել օրենքի գերակայությանը, միջազգային պարտավորություններին»,-ասել է Նաուերթը։
Սաակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 5-ի առավոտյան՝ «սահմանադրական կարգի տապալման փորձի» կասկածանքով։








































