Instagram-ն օգտատերերին կսահամանափակի կենդանիների հետ լուսանկարներ որոնելիս: Ընկերությունը փորձում է սելֆիի սիրահարներին հետ պահել վայրի բնության ներկայացուցիչների հետ լուսանկարներից: Այս մասին հայտնում է Life-ը:

Այսուհետ կենդանիներին վերաբերող սելֆիներ որոնելիս Instagram-ը նախազգուշացում կցուցադրի սոցցանցից օգտվելու կանոնների մասին: Դրանում խոսվում է կենդանիների հետ դաժան վերամերմունքի և նման լուսանկարների տարածման մասին: Ծանուցումը հնարավոր կլինի բաց թողնել և նայել որոշակի հեշթեգով փաստեր, օրինակ՝ #tigerselfie կամ #coalaselfie:














































