Դիմացից ընթացող տրանսպորտին բախվելուց խուսափելու համար 35-ամյա մոտոցիկլավարը դուրս է եկել ճանապարհից, բայց մխրճվել է շինանյութեի մեջ, որը նախատեսվել է ավտոմայրուղու լայնացման համար: Հնդկաստանի բնակիչը հրաշքով է փրկվել. երկաթե ձողը հարվածել է նրա պարանոցին և անցել է բերանի միջով, հայտնում է The Sun-ը:

Բարեբախտաբար, վթարից անմիջապես հետո 35-ամյա Սուրշեին սրտացավ վարորդները հիվանդանոց են տարել: Վիրահատությունից հետո տղամարդը վեականգնվում է Անդհրա-Պրադեշի իր տանը:










































