Լոնդոնում կայացել է Fashion Awards 2017 ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակները շնորհվում են նորաձևության ոլորտում նվաճումների համար։ Արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ սուպերմոդելներ, կինոյի և փոփ երաժշտության աստղեր, մոդելավորողներ։
«Տարվա դիզայներ» է ճանաչվել Ռաֆ Սիմոնսը։ «Տարվա մոդել» անվանակարգում մրցանակը ստացել է Ադվոա Աբոան։
Կանացի հագուստի բրիտանացի լավագույն դիզայներ է դարձել Ջոնաթան Անդերսոնը։ Նա ճանաչվել է նաև աքսեսուարների լավագույն դիզայներ։ Տղամարդկանց հագուստի լավագույն բրիտանացի դիզայներ է անվանվել Կրեյգ Գրինը։
Ստելլա Մաքքարթնին հատուկ մրցանակ է ստացել որպես լավագույն ինովացիոն դիզայներ։
Դոնաթելլա Վերսաչեն անվանվել է «Ոճի պատկերակ»։








































