Monday, 06 05 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

«Գազպրոմ»-ի գործընկերը վարչապետի միջոցով ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրում

Կառավարությունը Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարությանը վերաբերող իրար հաջորդող ամենատարբեր հաղորդագրություններ է հրապարակում: Եվ ամեն անգամ դրանց մեջ նկատվում է այդ ծրագրում ֆինանսավորման գործող եղանակից հրաժարվելու ցանկություն: Հիշեցնենք, որ ծրագիրը հիմա ֆինանսավորվում է վարկային միջոցներով, և հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է:

Միայն վերջին մի քանի օրերին տրանսպորտի և կապի նախարարությունն այս թեմայով երկու հաղորդագրություն է տարածել: Նախ այն, որ նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է չինական «China constuction» շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ և ներկայացրել նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Վ. Մարտիրոսյանն ասել է, որ ուրախ կլինի, եթե այդ և մի շարք այլ ծրագրերում չինական կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններ լինեն։ Ավելի քան երեք ամիս առաջ էլ չինական մեկ այլ ճանապարհաշինարարական ընկերության՝ AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը կառավարությունում ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Իսկ Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրում արդեն իսկ կա ներգրավված մի չինական ընկերություն՝ «Սինոհիդրո Քորփորեյշնը», որը կառուցում է մայրուղու Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, և որի կառուցած ճանապարհի մի հատվածը սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ՏԿՆ կողմից մերժվել է և պետք է վերանորոգման ենթարկվի։

Իսկ դեկտեմբերի 2-ին էլ Վ. Մատիրոսյանը հանդիպել էր նաև ռուսական «Վիս» շինարարական ընկերության հետ և քննարկել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները»: Նախ նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարահաշինության ծրագրին վերաբերող այս և նման այլ հայտարարությունները ցույց են տալիս, որ կառավարությունը փորձում է հրաժարվել այդ ծրագիրը վարկային միջոցներով շարունակելու մտադրությունից: Կոնկրետ ԱԶԲ-ն պետք է 500 մլն դոլարի վարկ տրամադրեր, որից մինչև այժմ տվել է 330 միլիոնը: Իսկ մյուս 170 մլն դոլարի համար կառավարությունը դեռ պետք է հայտ ներկայացնի ու ֆինանսավորում ստանա: Որքան հասկանալի է, կառավարությունը առայժմ չի էլ պատրաստվում դա անել: Կարծիք կա, որ ՀՀ պետական պարտքի ավելացման պատճառով կառավարությունը չի ցանկանում նոր վարկեր ներգրավել, հատկապես որ այդ պարտքի միայն սպասարկումն առաջիկա տարիներին կարող է հասնել բյուջեի մոտ 40 տոկոսին: Դրա համար էլ մասնավոր ներդրումներ է փնտրում:

«Ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ։ Ռուսական ընկերությունը նույնպես հետաքրքրված է այս ծրագրի իրագործմամբ։ Ընկերության փոխտնօրենը ներկայացրել է իրենց գործունեությունը, իրականացրած նախագծերը և ընդգծել, որ ունեն Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու բավարար միջոցներ, փորձ և ցանկություն»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Այն, որ չինական ընկերությունները հետաքրքրված են Հյուսիս-հարավ ծրագրով, գաղտնիք չէ, բայց ռուսական հետաքրքրությունը նորություն է: Հայկական մամուլում «Վիս» ընկերության վերաբերյալ հրապարակում չկա, որ հասկանալի լինի, թե ինչ է կառուցել այստեղ, ինչպես նշված է ՏԿՆ հաղորդարգության մեջ: Մինչդեռ ռուսական մամուլում դրա պակասը չկա, և ամենաառաջինը այն, որ դրա հիմնադիրներ շվեյցարական Conwiss AG, Tenco Asset Ltd. և Lanmer Strategies ընկերությոթյունները գրանցված են օֆշորային գոտում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում: Ու քանի որ օֆշորային գոտին շատ հաճախ ասոցացվում է փողերի լվացման հետ, կարելի է ենթադրել, թե կոռուպցիոն մշակույթով հարուստ ռուսական ընկերություններն ինչու են այնտեղ գրանցվում:

Իսկ ռուսական մամուլը բազմաթիվ օրինակներով փաստում է, որ «Վիս» ընկերությունը տարիներ շարունակ սերտ կապ է ունեցել «Գազպրոմ» ընկերության հետ և հանդիսանում է այդ երկրում գազային մոնոպոլիստի հիմնական կապալառու շինարարը: Անգամ ակնարկում են, որ «Գազպրոմ»-ի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են լինել այդ ընկերության հիմնադիրները: «Գազպրոմ»-ը պատրաստ է 16 միլիարդ ռուբլի տրամադրել «Վիս» ընկերությանը Սոչիում լեռնադահուկային համալիր կառուցելու համար, տարիներ առաջ գրել են ռուսական լրատվամիջոցները: Հիշեցնենք՝ դա հայտնի օլիմպիական ավանում էր, որը կառուցվեց 2014թ. օլիմպիական խաղերի համար: Միջազգային մամուլը գրում էր, որ դա ամենաթանկերից էր օլիմպիական խաղերի պատմության մեջ, և որի կառուցման ժամանակ ՌԴ իշխանություններն ահռելի փողեր են լվացել: Ընդ որում հետո պարզվեց, որ շատ անորակ կառուցապատում և սպասարկում է իրականացվել:

«Մինչև հիմա միայն Վլադիմիր Պուտինի ծանոթների ընկերություններն են գազային մոնոպոլիստից այդպիսի օգնություն ստացել»,- գրում է ռուսական «Վեդոմոստին»:

Ահա այդ ընկերրությունը հիմա ցանկանում է ընդգրկվել նաև հայկական ճանապարհաշինարարական այնպիսի ծրագրում, ինչպիսին՝ Հյուսիս-հարավն է: Ու ամենայն հավանականությամբ կմտնի, եթե հիշենք «Գազպրոմ»-ի հետ վարչապետ Կ. Կարապետյանի կապերն ու հարաբերությունները: Եվ եթե մինչև հիմա ՀՀ իշխանություններն են այդ ծրագրի գումարները փոշիացրել, այսուհետ այդ փողերը կլվանա ռուսական «Վիս»-ը, իհարկե, կառավարության հովանավորությամբ: Բայց կարող է լինել մեկ այլ վարկած, որ ռուսներն ու «Գազպրոմ»-ը, եթե մտան այս ծրագիր, կտապալեն նաև այն, ինչպես տապալեցին Իրան-Հայաստան գազատարի տարանցիկ նշանակությունը: Ռուսներին բոլորովին պետք չէ, որ Հայաստանը Իրանի և Վրաստանի միջոցով գոնե ավտոճանապարհային որակյալ կապ ունենա արտաքին աշխարհի հետ: Նրանց պետք է կղզիացած, թույլ և տնտեսապես իրենցից կախված Հայաստան: Մտնելով Հյուսիս-հարավ, նրանք ոչ միայն փողեր կլվանան, այլև այդ ռազմավարական նշանակության ծրագիրը կարող են ոչ ևս անել:

Հիշեցնենք, որ Իրանի սահմանից Հայաստանով և Վրաստանով մինչև Սև ծով ձգվող այս ավտոճանապարհը պետք է ունենար ավելի քան 800 կմ երկարություն, լիներ բարձրակարգ ավտոճանապարհ, և Հայաստանի հարավը կապեր Վրաստանի հյուսիսի հետ՝ արագընթաց ճանապարհ ապահովելով թե՛ բեռնափողադրողների, թե՛ զբոսաշրջիկների համար: Ու քանի որ արտաքին աշխարհի հետ Հայաստանի հիմնական ցամաքային կապը Վրաստանի տարածքով է տեղի ունենում, ուրեմն այդ ճանապարհը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Ծրագիրը մեկնարկել է 2009թ. և պետք է ավարտվեր 2019թ. կեսին: Հայաստանի տարածքում պետք է կառուցվեր ճանապարհի մեծ մասը՝ 556 կմ-ը: Բայց արդեն հասկանալի է, որ ևս մեկ տասնամյակ է անհրաժեշտ ու մի քանի միլիարդ դոլար այն ավարտին հասցնելու համար, եթե իհարկե, կառավարությունն ունի այդ նպատակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում