Կասպյան «հնգյակի»՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովը, Էլմար Մամեդյարովը, Ջավադ Զարիֆը, Կայրատ Աբդրահմանովը և Ռաշիդ Մերեդովը երեքշաբթի Մոսկվայում կքննարկեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին փաստաթղթի մշակումը, փոխանցում է TASS գործակալությունը։
Նախարարական հանդիպումը կնախորդի այդ ձևաչափով գագաթնաժողովին, որը կարող է տեղի ունենալ 2018 թվականի սկզբին։ «Այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում է, այժմ մենք փորձում ենք ավարտել այդ փաստաթղթի որոշակի դետալներ»,-ավելի վաղ հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Կարասինը նշել է, որ Կասպից ծովը պետք է դառնա փոխգործակցության օրինակ՝ միջազգային խոշոր խնդիրների հանդեպ անկանխատեսելի տարբեր մոտեցումների ֆոնին։









































