Քենեդիի կենտրոնի մրցանակն առաջին անգամ ռեփեր է ստացել՝ Ջեյմս Թոդ Սմիթը, ով ավելի հայտնի է որպես LL Cool J: Այս մասին հայտնում է CTV News-ը:

Հեղինակավոր մրցանակը հանձնվում է ամերիկյան մշակույթում ներդրման համար:
Մրցանակաբաշխության հաղթողներից են նաև կատարողներ Գլորիա Էստեֆանին և Լայոնել Ռիչին, հեռուստապրոդյուսեր Նորման Լիրը, պարուհի Կարմեն դե Լավալյադեն:









































