Հոգևորականն Ինդիանապոլիսից (ԱՄՆ Ինդիանա նահանգ) կրակելու կուրսեր է կազմակերպել եկեղեցու սպասավորների համար: Այս մասին հայտնում է Fox 59-ը:

«Դեռ 5 տարի առաջ մենք մտածել անգամ չէինք կարող եկեղեցու համար այսպիսի սեմինար անցկացնելու մասին»,- ասել է եկեղեցու հովվի օգնական, միջոցառման կազմակերպիչ Բեն Սմիթը: Նրա խոսքով՝ պարապմունքների նպատակն է՝ հոգևորականներին սովորեցնել վարվել զենքի հետ և գործել մարդկանց կյանքին սպառնալիքի առաջացման դեպքում:









































