Facebook-ը երեխաների համար հատուկ մեսենջեր է գործարկել՝ Messenger Kids։ Դրա օգտագործման համար երիտասարդ օգտատերերը ստիպված չեն լինի գրանցվել, շփումն իրականացվում է ծնողների օգտահաշվի միջոցով։

Ծնողը պետք է տեղադրի հավելվածը երեխայի սմարթֆոնում և կցի այն իր օգտահաշվին։ Դրանից հետո Messenger Kids-ում պետք է մուտքագրել երեխայի անունը, և նա արդեն կարող է օգտագործել մեսենջերը։

Ի տարբերություն մեծահասակների տարբերակի՝ Messenger Kids-ում չկա գովազդ, իսկ ինտերֆեյսը հարմարեցված է երեխաների գործածման համար, գունային գամման ավելի վառ է։ Ծնողները կարող են վերահսկել երեխայի ընկերներին։
/https%3A%2F%2Fblueprint-api-production.s3.amazonaws.com%2Fuploads%2Fcard%2Fimage%2F667324%2Fd1fc1027-667f-4a94-8b21-386bf41f77c0.jpg)
Հավելվածը դեռևս հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար և միայն ԱՄՆ-ի տարածքում։ Թողարկումն Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար տեղի կունենա մինչ տարվա վերջ։







































