Լոս Անջելեսում տղամարդը Ferrari է առևանգել, սակայն իր վրա ուշադրություն է հրավիրել այն բանից հետո, երբ գումար է խնդրել բենզինի համար։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։
Թանկարժեք սուպերմեքենայով տարօրինակ մարդը, ով չի իմացել, թե ինչպես բացել բենզաբաքը, ստիպել է ականատեսներին ոստիկանություն զանգահարել։ Տեսնելով իրավապահներին՝ տղամարդը փորձել է փախչել, սակայն նրան բռնել են։
Պարզվել է, որ 300 հազար դոլար արժողությամբ մեքենան նա «վերցրել» էր տեխսպասարկման կենտրոնից, որի աշխատողը թողել էր բանալիները ուղևորի նստատեղին։
38-ամյա առևանգչին բանտարկության տեսքով պատժաժամկետ է սպասվում, սակայն նա դեռևս հրաժարվում է խոստովանել մեղքը։







































