Wikileaks կազմակերպության գործողությունները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, հայտարարել է ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոն։
Կալիֆորնիա նահանգում գտնվող Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում համաժողովի ընթացքում բանախոսը հետաքրքրվել է՝ Wikileaks-ը սպառնալիք ներկայացնու՞մ է ԱՄՆ-ի համար։ «Այո»,-պատասխանել է Պոմպեոն։
Նրա խոսքով՝ ոչինչ չի սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանն ավելի, քան գաղտնի անվտանգության արտահոսքը։










































