Հայտնի դերասանուհի Ջուդի Դենչը լրագրողներին պատմել է իր հիվանդության մասին, որի հետևանքով օր օրի կորցնում է տեսողությունը: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են մակուլոդիստրոֆիա. այդ հիվանդությունը աստիճանաբար նվազեցնում է կենտրոնական տեսողության զգայունակությունը:
Դերասանուհին «Ոսկե գլոբուս»-ի և «Օսկար»-ի մրցանակակիր է: Շատերին նա հայտի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում «M» կեղծանունով բրիտանական հատուկ ծառայությունների գաղտնի գործակալի իր հոյակապ խաղացած դերով:








































