Monday, 15 06 2026
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ

ՎԶԵԲ -ը հայտնել է այլընտրանքային ֆինանսավորմամբ ՀՀ-ում էներգետիկ ծրագրերին աջակցելու մտադրության մասին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի նախագահի տեղակալ Ալան Փիլոուի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։ Կարևորելով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում։ Անդրադառնալով բանկի հետ հետագա համագործակցությանը, նախարարը ներկայացրել է այն ներդրումային ծրագրերը, որոնցով հետաքրքրված է ՎԶԵԲ-ը։ Նշվել է, որ Հայաստանի համար առաջնայինը էներգետիկայի ոլորտի դիվերսիֆիկացման ապահովումն է։ Քայլեր են արվում մասնավորապես սեփական աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը առաջիկա տարիներին մինչև 50 տոկոսի հասցնելու համար։ Նախապատվությունը տրվում է ինչպես ջրային, այնպես էլ արևային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

«Այդ առումով շատ կարևոր խնդիր է լուծում «Շնող ՀԷԿ-ի», ինչպես նաև արևային կայանների կառուցումը»,-ասել է Աշոտ Մանուկյանը։
ՎԶԵԲ-ի պատվիրակությանը նախարարը տեղեկացրել է նաև այն քայլերի մասին, որոնք իրականացվում են ջերմային կայանների արդյունավետությունը բարձրացնելու, էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման կատարելագործման և տարածաշրջանային համագործակցության ծրագրերի ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալան Փիլոուին բարձր է գնահատել էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը.

«Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որը Հայաստանն ապահովել է վերականգնվող, մասնավորապես արևային էներգետիկայում»,-ընդգծել է նա։

Ալան Փիլոուին Աշոտ Մանուկյանին է փոխանցել ՎԶԵԲ-ի մտադրությունները՝ այլընտրանքային ֆինանսավորմամբ էներգետիկայի ոլորտի ծրագրերին աջակցելու գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում