Տեսահոլովակը, որում իսրայելցի կոմպոզիտոր Ռոն Մինիսը ցույց է տվել, թե ինչպես վերածել դաշնամուրը կիթառի և վերարտադրել The Eagles խմբի Hotel California-ն, 2 օրում YouTube-ում արժանացել է ավելի քան 180 հազար դիտման։
Ռոն Մինիսը, ում ծնողները ծագումով Ռուսաստանից են, նշել է, որ ծնողները մշտապես ցանկացել են, որ ինքը դաշնամուր նվագի, իսկ ինքը նախընտրել է կիթառ։ Այդ իսկ պատճառով նա հասել է նրան, որ դաշնամուրը հնչի կիթառի նման։ Այդ կերպ նա ուրախացնում է ծնողների և չի դավաճանում երազանքին։ Դրա համար նա կիրառել է ձայնի ուժեղացման սարքավորում և հատուկ մշակման ծրագրային մոդուլներ։
Հոլովակի ժողովրդականությունն ավելացրել է նաև երաժիշտի շունը, որն ուշադրություն է պահանջել հենց տեսագրման ժամանակ։ Արդյունքում Մինիսը ստիպված է եղել մի ձեռքով նվագել, մյուսով՝ սիրել շանը։









































