Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը հայտարարեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ են ստացել «Ելք» խմբակցությունից: Առաջարկները, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ընդունելի են, սակայն, այս նախագծին չեն վերաբերում: Կարինե Աճեմյանն ընդդիմադիր խմբակցությանն առաջարկեց առանձին օրինագծով հանդես գալ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այնուամենայնիվ առաջարկեց գումարը վճարելու համար ժամկետ տրամադրել ծառայությունից խուսափած այն անձանց, որոնք տվյալ պահին այդքան գումար չունեն:







































