Thursday, 02 07 2026
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»

Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առանձնակի կարևորելով իրականացվող համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ունեն երկար տարիների գործընկերության փորձ, ինչի արդյունքում էլ այսօր շարունակվում են Երևանի համար կարևոր մի շարք ոլորտներում կյանքի կոչվել հաջողված ծրագրեր:

«Այսօր միասին ստորագրելու ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը, որը իր բնույթով եզակի է ոչ միայն իր ֆինանսական և բնապահպանական էական դրական ազդեցության տեսանկյունից, այլև հատկանշական է նրանով, որ Երևանի պատմության մեջ առաջին անգամ ստորագրվելու է ոչ սուվերեն վարկ: Այսպիսով` Երևանը կլինի առաջին համայնքը, որը առանց պետական երաշխիքի կստանա վարկ միջազգային դոնոր կազմակերպությունից: Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Եվրոպական ներդրումային բանկի մեր գործընկերներին ու հատկապես տիկին Վիոլեյն Սիլվեստրոյին, ում հետ համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք այսօր ստորագրելու ենք առաջին ոչ սուվերեն՝ համայնքային վարկը: Շնորհակալ ենք նաև այն պատրաստակամության համար, որ հայտնել եք Երևանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկի՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման գործընթացը համաֆինանսավորելու հետ կապված», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող, այսօր ստորագրվելիք դրամաշնորհային համաձայնագրին՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն իսկապես անչափ կարևոր են Երևան քաղաքի համար:

«Կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման շնորհիվ մայրաքաղաքում կլուծվեն բնապահպանական մի շարք խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած են եղել Երևանի առջև: Անչափ կարևոր է Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում նոր եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայրի երկու գոտիների կառուցումը, որոնք ներառում են հոսքաջրերի հավաքման գծերն ու հավաքատեղին, գազի հավաքման կայանը, հոսանքի ստացման գեներատորը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Համոզված եմ, որ այս ծրագիրը ևս կիրականացվի ժամանակին և պատշաճ որակով»,- նշել է քաղաքապետը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքապետարանի թիմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշել է, որ համագործակցությունն իսկապես հաջողված է, արդյունքներն էլ՝ գոհացուցիչ:

«Պարոն քաղաքապետ, համատեղ բոլոր այն ծրագրերը, որ նախաձեռնվել են, ունեցել են հաջող ընթացք և գործնականում ապացուցել են իրենց արդյունավետությունը, ինչն իսկապես գոհացուցիչ է: Եվ հենց այս ամենի արդյունքում է, որ այսօր Երևանը դառնում է առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի կստանա վարկ միջազգային դոնոր կազմակերպությունից: Սա իսկապես պատմական պահ է և ևս մեկ ապացույցն է ԵՄ –Հայաստան համագործակցության սերտացման: Նաև համոզված եղեք, որ Երևանը վստահելի գործընկեր է բանկի համար, և մենք պատրաստակամ ենք մեր մասնակցությունն ունենալ ձեր կողմից առաջարկվող բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների բարեփոխումներին», – ընդգծել է Վազիլ Հուդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում