«2018-ին Սերժ Սարգսյանը պետք է կարողանա երկիրն առաջ տանել: Նա այն հիմնական լիդերն է այսօր, որի հնարավորություններն այդ ասպեկտով շատ մեծ են: Եվ ես դա ոչ թե ասում եմ հենց էնպես, որպեսզի հասարակությունը լսի, այլ ես պայքարում եմ այդ ուղղությամբ:
Առավել ևս, իմ ասելուց հետո որոշակի ամիսներից հետո բոլոր հանրապետականները սկսեցին շեշտել նույն բանը: Եթե որևէ մեկն ինձ ասի եթե նա չլինի, ո՞ւմ եք տեսնում, որ շարունակի, այ ես չգիտեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը կլինի կառավարման համակարգում նաև ապրիլից հետո. Կարեն Կարապետյանը ցույց տվեց, որ կարողանում է աշխատել առավոտից երեկո, նա զորեղ անձնավորություն է:









































