Գրոնինգենի նիդերլանդական համալսարանի հոգեբանները հետազոտություն են կատարել, որը հարցականի տակ է դնում առաջին հայացքից սիրո գոյությունը: Նրանք եզրակացրել են, որ մարդկանց զգացմունքները պարզ ֆիզիկական հակում են, որոնք ուղեկցվում են «կրքի ուժեղ հոսքով», հաղորդվում է onlinelibrary.wiley.com կայքում:
Փորձին մասնակցել է 396 մարդ, հիմնականում՝ ուսանողներ Գերմանիայից և Նիդերլանդներից: Նրանց համար «արագ հանդիպումների» մի քանի սեանս են կազմակերպել, որոնց ժամանակ զույգերը միասին են անցկացրել 90-20 րոպե:

Փորձի վերջում միայն 32 հարցվածներն են հայտնել այսպես կոչված՝ առաջին հայացքից սիրո առաջացման մասին: Նրանցից ոմանք այդ զգացմունքը մի քանի մարդու հանդեպ են զգացել:
Նշվում է, որ այդ հույզը, որպես կանոն, փոխադարձ չի եղել:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սերն առաջին հայացքից, ըստ էության, սիրո հետ ոչ մի կերպ չի հարաբերակցվում»,- նշել են հոգեբանները:








































