Ավստրալիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ֆասթֆուդի 5 մերկ սիրահարների նկատմամբ։ Այս մասին հայտնում է News.com-ը։

Մերկ երիտասարդները նկատվել են Նյուքասլ քաղաքի McDonald’s-ում։ Նրանցից միայն երկուսն են թաքցրել իրենց մարմնի ինտիմ հատվածները։ Նշվում է, որ դեպքը տեսախցիկների օբյեկտիվներում է հայտնվել դեռևս նոյեմբերի 10-ին, սակայն ոստիկանությունը տեսագրությունները հրապարակել է միայն հիմա, որպեսզի տեղի բնակիչները կարողանան նույնականացնել խուլիգաններին։

Ոստիկանության ներկայացուցիչ Փիթեր Մեհոնը հայտարարել է, որ չնայած տեղի ունեցածը կարող է ծիծաղելի թվալ, սակայն ռեստորանում այդ ժամանակ գտնվել են մի քանի ընտանիքներ՝ փոքր երեխաների հետ։ Երիտասարդների արարքը դասակարգվում է որպես «վիրավորական վարք»։









































