Ամերիկացի հանրահայտ ռեփեր Jay-Z-ն առաջատար է դարձել՝ 8 կատեգորիաներում հավակնելով հեղինակավոր երաժշտական Grammy մրցանակի։ Սիրո, կյանքի, սոցիալական խնդիրների մասին նրա «4:44» ալբոմն առաջադրվել է երեք առաջադեմ կատեգորիաներից մեկում՝ «Տարվա ալբոմ», իսկ նրա գլխավոր՝ The Story of O.J.ստեղծագործությունը՝ «Տարվա երգ» և «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը։
Նշվում է, որ ներկայում երգիչը հանդիսանում է Grammy-ի 21-ակի մրցանակակիր։ Անվանակարգերի թվով երկրորդ տեղում է ռեփեր Քենդրիկ Լամարը, ով հավակնում է 7 մրցանակի։ Առաջատարների եռյակը եզրափակում է երգիչ Բրունոն, ով ներկայացված է 6 անվանակարգերում։
Կանանց շրջանում առավել մեծ թվով անվանակարգերում ներկայացված է երիտասարդ R&B կատարող SZA-ն։ Մասնավորապես, նա առաջադրվել է 5 կատեգորիաներում, ներառյալ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում։
Հեղինակավոր երաժշտական մրցանակի հավակնորդների թվում ներառված է նաև Լուիս Ֆոնսիի Despacito ստեղագործությունը՝ տարվա գլխավոր հիթերից մեկը։










































