Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողի դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին»,-ասաց Զառա Ամատունին:









































