Համացանցում հայտնվել է փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ մարտիկները համաձայնագիր են կնքել: Այս մասին հայտնում է Directorate4 Telegram-ալիքը, որը զբաղվում է ծայրահեղականների գործունեության մոնիթորինգով:
Փաստաթղթում կա ծայրահեղականների խմբավորման կնիքը: Առայժմ դրա ստորագրումը հաստատված չէ պաշտոնական աղբյուրների կողմից:
Համաձայնագիրը նախատեսում է ԴԱԻՇ-ի գրոհայինների հեռանալը նավթի հանքավայրերից և Սիրիայի արևելքում և հյուսիսում քրդերի վերահսկողության տակ ընդարձակ տարածքների փոխանցում: Դրանում կան նաև այնպիսի կետեր, ինչպիսիք են՝ կրակի դադարեցումը մինչև բանակցությունների ավարտը, երկու կողմերից զինվորական կոորդինատորների նշանակում, ԴԱԻՇ-ի և քրդերի միջև թեժ գծի ստեղծում, նաև հրաժարում ռազմագերիներին երրորդ կողմին փոխանցել:










































