Վերջին 5 տարում իսլամական երկրներում ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 200 000 մարդ է զոհվել և վնասվածք ստացել: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը՝ հղում անելով Էր-Ռիյադում Իսլամական ռազմական հակաահաբեկչական կոալիցիայի առաջին հանդիպման մասնակիցներին:

Կորուստներն ահաբեկչություններից մուսուլմանական երկրներում այդ ընթացքում կազմել են 350 մլրդ դոլար: Զոհերի ավելի քան 70%-ը բաժին է ընկնում Իրաքին, Աֆղանստանին, Պակիստանին և Նիգերիային:
Իսլամական ռազմական հակաահաբեկչական կոալիցիայի աշխատանքի սկզբի մասին հայտարարվել է նոյեմբերի 26-ին Էր-Ռիյադում: Միությունում ընդգրկվել են առավելապես սուննի երկրներ: Դաշնակիցները մտադիր են միավորել ռազմական, ֆինանսական և քաղաքական հնարավորություններն ահաբեկչության դեմ պայքարի համար: Նախատեսվում է հատուկ ծառայությունների փոխադարձ համագործակցություն:









































