Թայլանդի Կրաբի նահանգում 37-ամյա էգ փիղը սպանել է իր տիրոջը, հայտնում է The Nation-ը:
Փիղն ամբողջ օրը գերաններ է տեղափոխել կաուչուկի պլանտացիայում: Երեկոյան 50-ամյա ֆերմեր Ամորն Մորակոտը գնացել է, որ կենդանուն շղթայի: Երբ նա չի վերադարձել, հարազատները գնացել են նրան փնտրելու:
Մորակոտի մարմինը հայտնաբերվել է ճյուղերի կույտի տակ փղից ոչ հեռու: Մորակոտի հարազատները կարծում են, որ փիղը սպանել է տիրոջը, հետո փորձել է թաքցնել նրա մարմինը: Նախկինում փիղն էլի է հարձակվել տիրոջ վրա:







































