Աբու-Դաբիի դատարանը մահապատժի է ենթարկել 33-ամյա պակիստանցու, ով բռնաբարել և սպանել է 11-ամյա ռուս տղայի: Այս մասին հայտնում է The Khaleej Times-ը:
Իշխանությունները նաև սահմանել են, որ հանցագործը պետք է սպանվածի ընտանիքին 200 000 դիրհամ (54 400 դոլար) վճարի նրանց տառապանքները փոխհատուցելու համար:
Ազան Մաջիդ անունով տղան անհետացել է 2017 թ. հունիսի 1-ին մզկիթ գնալուց հետո: Հաջորդ օրը երեխայի մարմինը հայտնաբերել են նրա սեփական տան տանիքին: Տղայի վրա հայտնաբերել են խեղդելու և սեքսուալ բռնության հետքեր: Մարմնի կողքին Ղուրան է հայտնաբերվել, գրում է IBTimes-ը:
Պարզվել է՝ հանցագործը տղայի ազգականն է՝ 33-ամյա պակիստանցին: Նա կնոջ կերպարով տղային տարել է տանիք և ոտնձգություն արել նրա հանդեպ:










































