Ռիգայում հարբած դպրոցականը ծեծել է ոստիկանության աշխատակցին։ Ինտերնատ-դպրոցի հարբած աշակերտը հարվածել է տարեց ոստիկանի գլխին և նրան գետնին տապալել, գրում է Delfi.lv-ն։
Դեպքը տեղի է ունեցել ցերեկը։ Դպրոցի ներկայացուցիչները դիմել են ոստիկանին՝ ուսումնական հաստատության դռները փակելու խնդրանքով։ Իրավապահ մարմինների աշխատակիցը խնդրել է աշակերտին մի կողմ անցնել, ով խանգարել է իրեն։ Ոստիկանի գլխին հարվածելուց և գետնին տապալելուց հետո, տղան սկսել է հարվածներ հասցնել ոտքով։ Տեղի ունեցողին հետևել են մյուս դպրոցականները։ Նրանք խրախուսել են դեռահասին և տեսանկարահանել տեղի ունեցողը։
Տուժած ոստիկանին հոսպիտալացրել են։ Դեռահասին ձերբակալել են, նրա արյան մեջ հայտնաբերվել է 1 պրոմիլ ալկոհոլ։









































