Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Այս մասին հայնում է Associated Press-ը:
«Մարդիկ քվեարկել են: Եվ ես բացարձակապես կողմ չեմ նորից քվեարկելու մարդկանց խնդրանքին, եթե մենք ոչինչ չկարողանանք անել արդյունքների հետ»,- հայտարարել է Մերկելը կուսակցական ժողովի ժամանակ:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Գերմանիայում տապալվել են իշխող կոալիցիա ձևավորելու բանակցությունները:
Նշվում է, որ եթե Մերկելը չկարողանա կոալիցիա կազմել, տարբերակները կմնան փոքրամասնության կառավարությունը կամ նոր ընտրությունները:









































