Նոյեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է 2018-2019թթ. կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի որակավորման փուլի վիճակահանությունը:
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 12-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները լինելու են Բելգիայի, Իսլանդիայի և Ուելսի ընտրանիները:
Խմբային մրցաշարը կայանալու է Հայաստանում, 2018 թվականի հոկտեմբերի 2-ից 8-ը, հայտնում է ՀՖՖ-ի լրատվական բաժինը:








































