Պատռված ջինսե տաբատներն արտասահմանցի լրտեսներին ի հայտ բերելու միջոց են, գրում է թուրքական Yeni Akit թերթը։ Նշվում է, որ Թուրքիայում տարեկան վաճառվում է 23 մլն ջինս, որից միայն 5 տոկոսն է ներկրված։
Հոդվածագիրն ընդգծում է, որ այդ լրտեսները կրում են նույն տեղերում պատռվածքներ ունեցող, սերիական նույն համարով ջինսեր, որոնց միջոցով լրտեսները ճանաչում են միմյանց:
Նորաձևության այդ միտումը վաղուց թուրքական հետախուզության ուշադրության թիրախում է։









































