Ռուսաստանի փոխարտգործնախարար, ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կանցկացվեն բաց նախագահական ընտրություններ, և նշել է, որ Մոսկվայում ակնկալում են Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորման միտումների ամրապնդում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Մենք, իսկապես, ուշադիր հետևում ենք նախընտրական արշավի ընթացքին, հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն հանգիստ, բաց և կարտահայտեն վրացի ընտրողների կարծիքը»,- ասել է Կարասինը: