Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Երևանը ներկայացրել է զբոսաշրջային ներուժը Ամմանում տեղի ունեցած միջազգային համաժողովին

Հորդանանի տուրիզմի նախարարության, Ամմանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանում նոյեմբերի 13-14-ը անց է կացվել «Մրցունակություն՝ տուրիզմի կայուն զարգացման համար» խորագրով միջազգային համաժողովը: Երկօրյա համաժողովին Երևանի քույր քաղաք Ամմանի հրավերով մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի օգնական, մայրաքաղաքի տուրիզմի ոլորտի համակարգող Մարիա Բարաղամյանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նյու Յորքը, Մադրիդը, Մեխիկոն, Դուբայը, ինչպես նաև Խորվաթիան և Կիպրոսը ներկայացնող փորձագետների, քաղաքային կառավարման, տուրիզմի ոլորտի պատասխանատուների հետ միասին, որպես բանախոս, Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևան քաղաքի զարգացման տեսլականն ու ծրագրերը «Տուրիզմի կայուն զարգացման» և «Խելացի քաղաք» թեմաներով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Մարիա Բարաղամյանը անդրադարձել է քաղաքային տուրիզմի զարգացման ուղղությամբ վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերին, նշել, որ ոլորտը առանձնակի կարևորված է քաղաքային տնտեսության մեջ: Քաղաքապետի օգնականը նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացմանն ուղղված նպատակային մի շարք ծրագրեր իրականացվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, զբոսաշրջային նոր ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումների ներգրավման, միջոցառումային տուրիզմի զարգացման տեսանկյունից:

Առիթն օգտագործելով՝ Մարիա Բարաղամյանը նշել է նաև, որ հաջորդ տարի Երևանը տոնելու է հիմնադրման 2800-րդ տարեդարձը, և բոլորին սիրով հրավիրել է այցելելու Երևան:

Երկօրյա համաժողովի ընթացքում Մարիա Բարաղամյանը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում քաղաքային տուրիզմի զարգացման շրջանակում համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում