Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Հոգեմաշ պատերազմն ու մեր խաթարված անվտանգությունը

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում:

Դատելով տեղեկատվությունից` զոհերը հետևանք են ոչ թե թշնամու սադրանքի, արձակած կրակոցների կամ մարտական գործողությունների, այլ` հայկական բանակում մարտական կարգապահության ոչ պատշաճ մակարդակի: Հայաստանի բանակը հանրային գիտակցության մեջ աստիճանաբար նույնանում է զոհերի, կորուստների հետ: Մի կողմից` Ադրբեջանի վարած հոգեմաշ պատերազմն է, որ պարբերաբար խլում է երիտասարդ կյանքեր, մյուս կողմից` մեր բանակում առկա խնդիրները, կառավարման որակը դառնում են ցավալի զոհերի, ողբերգությունների պատճառ:

Այս ֆոնին, մեղմ ասած, զարմացնում է Հայաստանի իշխանությունների անպատասխանատու, ինքնահավան կեցվածքը, երբ փորձում են բարձրագոչ հայտարարությունների քողի տակ կոծկել բանակում առկա խնդիրները, պիտակավորել բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին, որոնք հանդգնում են խոսել բանակում առկա խնդիրների մասին: Նման իրավիճակներում, մանավանդ, երբ առկա է պատերազմի վերսկսման իրական վտանգ, բանակը հասարակական կոնսենսուսի կարիք ունի, հանրային այնպիսի աջակցության, որի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել զինվորների ոգին, զինված ուժերում իրականացնել համակարգային բարեփոխումներ:

ՊՆ ղեկավարությունը գնում է ճիշտ հակառակ ճանապարհով` բանակի դեմ հանելով հասարակական նոր խմբերի: Տարեկան մի քանի հարյուր մարդու զորակոչելով` չի լուծվում բանակի մարտունակության խնդիր, սակայն էական հարված է հասցվում գիտությանը, բանակն օտարում է ուսանողներից, նրանց հարազատներից: Ուսանողներին բանակ զորակոչելուց առաջ հարկ է զինված ուժերում ապահովել պատշաճ կարգապահություն, որակյալ կառավարում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես ուսանողներն են դժվար ինտեգրվում բանակային կյանքին` դառնալով ոչ կանոնադրային հարաբերությունների զոհեր:

Մյուս կողմից` խաղաղությունը պետք է դառնա հիմնական նպատակ, քաղաքականության առաջնահերթություն, որովհետև միլիտարիզացիայի բարձր մակարդակը հանգեցնում է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական և հանրային վերահսկողության մեխանիզմների վերացմանն, ինչն ավելի ոչ բարենպաստ հասարակական կարծիք է ձևավորում բանակի շուրջ` նպաստելով պետական, ըստ էության, միակ հեղինակավոր կառույցի վարկաբեկմանն, ինչն իր հերթին հարվածում է Հայաստանի անվտանգությանը, որովհետև զինված ուժերը Հայաստանի անկախության միակ ինստիտուցիոնալ երաշխիքն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում