Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ռուս դիտորդներ՝ Պետդումայի պատգամավորներ Վասիլի Լիխաչյովը և Սերգեյ Կալաշնիկովը հրաժարվել են մեկնել Վրաստան՝ նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Լիխաչյովի խոսքերով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ ինքը խախտել է գրավյալ տարածքների մասին վրացական օրենքը, ըստ որի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածք կարելի է մուտք գործել միայն Վրաստանի կողմից և վերջինիս թույլտվությամբ:
Միևնույն ժամանակ Կալաշնիկովն իր որոշումը կապում է այն բանի հետ, որ ինքը տեղեկատվություն ունի, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում ընդունել իրեն:
Ավելի վաղ Վրաստանի ԿԸՀ-ն ռուս երկու պատգամավորներին գրանցել էր որպես ԵԽԽՎ դիտորդներ: