Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գերմանական փողով կապամոնտաժվի ռուսական ռազմական տեխնիկան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը աշխարհաքաղաքական լրջագույն ձեռքբերում է արձանագրել. Գերմանիայի կառավարությունը համաձայնվել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը 1,3 մլն եվրո հատկացնել՝ շահագործման համար ոչ պիտանի ռազմական տեխնիկան մետաղի ջարդոնի վերածելու գործն իրականացնելու համար:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ներկայացնում էր Հայաստանի և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև կնքված պայմանագիրը վավերացնելու հարցը: Արտակ Զաքարյանն ասում է, որ բանակցությունները այս կառույցի հետ սկսվել են դեռևս 2013թ., բայց ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր հանձն չէր առնում ֆինանսավորել այս նախագիծը, և վերջապես մեկ տարի առաջ Գերմանիայի կառավարությունը համաձայնվեց տրամադրել այս գումարը, որի շրջանակներում կիրականացվի Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրության տակ գտնվող շահագործման համար ոչ պիտանի ռազմական տեխնիկայի ապամոնտաժումը:

Պայմանագիր հենց նախաբանում գրված է. Հյուսիսատլանտյան խորհուրդը ՆՍՏՕ-ի գործակալության վերահսկողական խորհրդին լիազորել է ստորագրել Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության աջակցության մասին համաձայնագիրը` այն ըմբռնումով, որ Հայաստանի Հանրապետությունը սույն Համաձայնագրով չի ձգտում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն անդամակցության, և այդպիսի Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք չէ հավակնելու նման կարգավիճակի: Այս նախադասության իմաստը, թերևս, այն է, որ այդ 1,3 մլն եվրոյի տրամադրումը ամենևին հիմք չէ, որ Հայաստանը հանկարծ մտածի, թե այս ծրագրի իրականացումից հետո Հայաստանը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Այս դրույթն օգտակար է նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամ երկրներին ու հատկապես Ռուսաստանին ասել, որ մենք ՆԱՏՕ-ից փող ենք վերցնում, համատեղ ծրագրեր ենք իրականացնում, բայց միտք անգամ չունենք ՆԱՏՕ-ին անդամակցելու, մաքուր բիզնես է: Մի խոսքով՝ մեզ այս պայմանագրի համար ՀԱՊԿ-ում դավաճանության մեջ չեն մեղադրի:

Բայց մի՞թե Հայաստանի համար այդքան կարևոր է այդ 1,3 մլն եվրոյի օգնությունը, և մի՞թե այդքան օրախնդիր է շահագործման համար ոչ պիտանի տեխնիկայի ապամոնտաժումը: Տեխնիկա է՝ թող իր համար կանգնի, եթե անգամ չի շահագործվում, մանավանդ, որ ըստ Արտակ Զաքարյանի՝ խոսքը 23 հետևակի մարտական մեքենաների և էլի մի քանի ժամկետանց ու փչացած տեխնիկական միջոցների մասին է: Ի՞նչ է՝ դրանց կանգնելու տեղ չկա՞, թե՞ մենք այնքան շատ նորագույն տեխնիկա ենք ձեռք բերել, որ պետք է հներից ազատվել, որ դրանց տեղը նորերը կանգնեն: Արտակ Զաքարյանն ասում է, որ Հայաստանը Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով ունի սահմանափակ թվով ռազմական տեխնիկա ունենալու հնարավորություն: Դրա համար պետք է հին տեխնիկան հանել շահագործումից, ոչնչացնել, որպեսզի հնարավոր լինի դրա փոխարեն նորը գնել: Այս պնդումը կատարելապես ծիծաղելի է հնչում, եթե նկատի ունենանք, թե Հայաստանը քանի անգամ է պաշտոնապես հայտարարել, որ Ադրբեջանը բազմակի անգամ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրեն վերաբերող հոդվածները, այսինքն՝ բազմակի անգամ ավելի զենք և զինտեխնիկա ունի, քան թույլատրվում է այդ պայմանագրով: Եվ դա ոչ միայն Ադրբեջանի դեպքում է այդպես:

Այսինքն՝ պայմանագիրը չի գործում, և եթե Հայաստանն այսօր որոշի, որ պետք է գնի կամ արտադրի 100 կամ 200 հետևակի մարտական մեքենա, ապա Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով սահմանված քվոտաները այդ նպատակի իրականացման համար խոչընդոտ չեն: Իսկ այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի այս պայմանագիրը և ինչո՞ւ է այն ստորագրվել, ինչո՞ւ է Հայաստանի ՊՆ-ն չորս տարի շարունակ փորձել գտնել ՆԱՏՕ-ի անդամ մի երկիր, որը կհամաձայնվի մեզ փող տալ՝ այս ծրագիրն իրականացնելու համար: Դրա նպատակը շատ պարզ է. Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստանալու է 1,3 մլն եվրո օգնություն՝ անպետք տեխնիկան ապամոնտաժելու համար: Այդ գումարի մի մասով տեխնիկան ապամոնտաժվելու է, իսկ մյուս մասը վերածվելու է մաքուր եկամուտի:

Ի դեպ, տեխնիկայի ապամոնտաժումից առաջանալու է 100 հազար դոլար արժողությամբ մետաղի ջարդոն, որն օգտագործվելու է Հայաստանի չորս մարզերում ականազերծման իրականացման նպատակով: Հասկանալի է, որ 100 հազար դոլարը ծախսվելու է նույն սխեմայի շրջանակներում: Եթե այս ծրագիրը հաջող իրականացվի, և բոլորը գոհ ու երջանիկ մնան, կարելի է գտնել շահագործման համար ոչ պիտանի էլի ինչ-որ տեխնիկա, և զբաղվել դրա ապամոնտաժմամբ: Անսարք տեխնիկայի ապամոնտաժումը չափազանց կարևոր և օգտակար զբաղմունք է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում