iPhone X-ի գնորդները գանգատվել են, թե սմարթֆոնի կորպուսի ներկը սկսել է ծլեփ տալ։ Այդ մասին հաղորդագրությունները հայտնվել են Reddit ֆորումում։
Գնորդներից մեկը նշել է, որ սարքը գնել է մեկ շաբաթ առաջ և արդեն նկատում է, որ կորպուսի ստորին հատվածից ներկը թափվում է։ Պարզվում է՝ խնդիրը հանդիպել է նաև Apple-ի տեխնիկան գնած այլ օգտատերերի մոտ։
Ինչպես հաստատում են փորձագետները՝ դա պայմանավորված է նրանով, որ Apple-ը խնայողություն է արել բարձրորակ ներկի համար՝ որոշելով խաղադրույք կատարել արագության ու արտադրական ծախսերի կրճատման վրա։
Ավելի վաղ iPhone X-ի տերերը հայտարարել էին, որ սարքի էկրանը չի արձագանքում ցուրտ եղանակին հպման ժամանակ։