Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը իրենց միությունն ամրապնդել են Մոսկվայի մոտակայքում գտնվող եկեղեցիներից մեկում: Արարողությանը ներկա են եղել զույգի երեխաները, մտերիմները և բարեկամները: Super պորտալին տված հարցազրույցում Գալկինը պատմել է, թե ինչու են նրանք որոշել իրենց միությունը ամրապնդել եկեղեցական կանոններով ամուսնության պաշտոնական գրանցումից 6 տարի անց:
-Ինչո՞ւ հիմա որոշեցիք դիմել այդ քայլին:
-Պատասխանը շատ պարզ է: Որովհետև վերջերս ես դարձա ուղղափառ: Դա տեղի է ունեցել շուրջ մեկ ու կես տարի առաջ: Ինձ մկրտել են ոչ մեծ, համեստ եկեղեցում: Այդ քայլին դիմել եմ գիտակցաբար: Եթե սիրում ես մարդուն, ապա ինչո՞ւ ոչ: Ես երկար եմ քայլել դեպի դա, և ինքս ինձ համար որոշում կայացրել: Լավ է, երբ ընտանիքում բոլորը միևնույն հավատքն ունեն: Եղբայրս ու իր ընտանիքը ուղղափառ են, հայրս եղել է ուղղափառ: Ալլան և երեխաներս նույնպես ուղղափառ են:









































