Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր զինված խմբի գործով նիստը հետաձգվեց: Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը չի ներկայացվել դատարան: ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղեկացրել են, որ Վահան Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ և չի կարող մասնակցել նիստին:
Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 24-ը:








































