Միլանի Վերաքննիչ դատարանը հինգշաբթի վճռել է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին կինը պետք է նախկին ամուսնուն վերադարձնի 60 մլն եվրո ալիմենտը: Այդ միջոցները Վերոնիկա Լարիոն ստացել է 2014 թ. Բեռլուսկոնիից բաժանվելուց հետո, հայտնում է Sputnik-ը:

Դատավճիռն անմիջապես ուժի մեջ է մտել: Դատարանը վճռել է, որ Լարիոն իրավունք չունի նախկին ամուսնուց ամսեկան 1,4 մլն եվրո ստանալ, ինչպես սահմանել էր Մոնցա քաղաքի դատարանը:
Բեռլուսկոնիի փաստաբանները նիստերի ընթացքում նշել են, որ Լարիոն ունի 16 մլն եվրո, մեծաթիվ թնկարժեք զարդեր և անշարժ գույք: Լարիոն կարող է ինքնուրույն լիովին ապահովել իր պահանջմունքները, պնդել են նրանք, դատարանն ընդունել է նրանց հիմնավորումները:









































