Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն զինվորականների հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է պաշտոնը լքելուց հրաժարվելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Զիմբաբվեի հատուկծառայությունների աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Մուգաբեն պահանջում է իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն- Հայրենասիրական ճակատ» կուսակցության առաջնորդի ընտրությունների անցկացում։ Նախագահը հայտարարում է, որ նա կարող է հեռանալ իշխանությունից, եթե պարտվի կուսակցության ղեկավարի ընտրություններում։
Կաթոլիկ Մուգաբեի և զինվորականների միջև բանակցություններում միջնորդի դերով հանդես է գալիս կաթոլիկ հոգևորական Ֆիդելիս Մուկոնորին։ Օրեր առաջ բանակն իր վերահսկողության տակ էր վերցրել իրադրությունը Զիմբաբվեում։
Փոխնախագահ և հատուկծառայությունների նախկին ղեկավար Էմերսոն Մնանգագվան վերջին տարվա ընթացքում գաղտնի բանակցություններ է վարել զինվորականների և ընդդիմության հետ՝ երկրում Մուգաբեի հեռանալուց հետո հնարավոր ապագա քաղաքական կոնֆիգուրացիայի վերաբերյալ։ Այս մասին են վկայում Զիմբաբվեի հետախուզության փաստաթղթերը, որոնք հայտնվել են գործակալության տրամադրության տակ։









































