Thursday, 06 06 2024
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա

Վարչապետն ուզում է, որ իրեն անձամբ ասվի

Ինչպես և սպասելի էր, «Ծառուկյան» դաշինքը երեկ շարունակեց կառավարությանը և անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանին հայտարարված պատերազմը, որը սկսվել էր դեռ նախորդ օրը, երբ ԱԺ նիստում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները ՊԵԿ-ին մեղադրեցին դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հարկային տեռոր իրականացնելու մեջ՝ մասնավորապես դրանում մեղադրելով ինչպես ՊԵԿ ղեկավարին, այնպես էլ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Միայն թե, ի տարբերություն նախորդ նիստի, այս անգամ կառավարության ղեկավարը ներկա էր նիստին, և կարողացավ անձամբ պատասխանել իրեն ուղղված մեղադրանքներին: Պետք է ասել, որ Կարեն Կարապետյանի հակահարվածը պակաս ազդեցիկ և համոզիչ չէր, քան «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մեղադրանքները:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները պնդում են, որ ՊԵԿ տեսուչները ապօրինություններ են գործում «Առինջ մոլում», խուզարկում են առևտրականների և նրանց հաճախորդների մեքենաները և անգամ պայուսակները, և մինչև անգամ վրաերթի են ենթարկում նրանց: «Ծառուկյան» դաշինքի պահանջն այն է, որ ՊԵԿ-ը դադարեցնի փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողների նկատմամբ իրականացվող ճնշումը, թույլ տա, որ նրանք օրվա հաց վաստակեն:

Երեկ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները նույն հարցադրումներով դիմում էին Կարեն Կարապետյանին: Կարապետյանը սկզբունքորեն դեմ չէ հարկային արտոնություն սահմանել մեկ առանձին վերցրած մոլի, այս դեպքում՝ «Առինջ մոլի» նկատմամբ, բայց առաջարկում է, որ պատգամավորները օրենք ընդունեն, որպեսզի ՊԵԿ-ն առաջնորդվի օրենքով: Կարապետյանը գիտի, որ նման օրենք չի կարող ընդունվել, բայց ակնարկում է, որ դրա մասին պետք է լինի համապատասխան հրահանգ, որը օրենքի է հավասար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ներկայացրեց «Առինջ մոլի» հետ կապված վիճակագրությունը, որը չափազանց հետաքրքիր է: Ըստ նրա՝ «Առինջ մոլում» գործում է 748 սուբյեկտ, որից 157 սուբյեկտի շրջանառությունը մինչև 1 մլն է, 208-ինը՝ 1-3 մլն, 204-ինը՝ 3-5 մլն, 140-ինը՝  5-10 մլն, 30-ինը՝ 10-20 մլն, 7-ինը՝ 20-30 մլն, 30-58,5 մլն շրջանառություն ունի միայն մեկ սուբյեկտ, և 58-մլն-ից ավելի շրջանառություն է ցույց տալիս մեկ սուբյեկտ: Խոսքը այդ սուբյեկտների  տարեկան շրջանառության մասին է: Կարեն Կարապետյանն ասում է, որ գործող օրենքով մինչև 110 մլն շրջանառություն ունեցողները հարկվում են շրջհարկով, և եթե տնտեսվարողների ցուցանիշները կեղծված չեն, ապա նրանց համար ոչինչ չի փոխվելու, նրանց հարկային բեռը չի ավելանալու: Հարկային տեսչությունն ուղղակի հաշվառում է իրականացնում՝ պարզելու, թե արդյոք տնտեսվարողների տվյալները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ:

Մի քիչ դժվար է հավատալ, որ «Առինջ մոլում» 157 սուբյեկտ կարող է տարեկան 1-մլն դրամից պակաս շրջանառություն ունենալ: Մնացած թվերը ևս, մեղմ ասած, կասկածելի են թվում: Բայց Կարեն Կարապետյանն ասում է, որ ՊԵԿ-ը պատրաստ է «Առինջ մոլի» հետ կապված բացառություն անել և այն համարել հարկային դաշտից դուրս: «Եթե դուք այլ դեպք գիտեք, որ մենք այլ մարկետներում ավելի լոյալ ենք նայում, ապա մենք կնայենք: Մենք շատ պատրաստ ենք, որ եթե դուք օրենք ընդունեք, որ հաշվառում չանենք, մենք չենք ստուգի»,- գրեթե հեգնեց Կարապետյանը:

Կարապետյանի ասածը չէր վերաբերում միայն «Ծառուկյան» դաշինքին, այլ ամբողջ իշխանությանը ընդհանրապես: Կարապետյանը լավ գիտի, որ «Ծառուկյան» դաշինքը ինչպես խորհրդարանում, այնպես էլ իշխանական համակարգում չունի այնպիսի ազդեցություն, որ կարողանա հայտնվել անձեռնմխելի կարգավիճակում, բայց եթե իրեն կամ ՊԵԿ նախագահին հրահանգեն, որ «Առինջ մոլին» տրվում են հարկային բացառիկ արտոնություններ, և հարկային տեսուչները այնտեղ մտնելու իրավունք չունեն, ապա իրենք չեն մտնի: Բայց քանի դեռ մտնում և ստուգումներ են իրականացնում, նշանակում է «Առինջ մոլն» ու դրա սեփականատերը արտոնյալ չեն, իրեն դրա մասին ոչինչ ասված չէ:

Կարեն Կարապետյանը խորհրդարանական ամբիոնից մեկ այլ թիվ էլ ներկայացրեց, որը խոսում է «Առինջ մոլում» տիրող ապօրինի մթնոլորտի մասին: Այդ մոլում գործող 748 սուբյեկտները գրանցել են ընդամենը 338 աշխատող, այսինքն՝ ամեն մի սուբյեկտում աշխատում է 0,4 մարդ: Այս իրավիճակը նոր չի առաջացել և առկա է եղել մոլի գործունեության ամբողջ ընթացքում: Մոլի սեփականատերն էլ դժվար թե չիմանա դրա մասին: Բայց նրա ասածն էլ հենց այն է, որ ինքը խորհրդարանում 30 պատգամավոր ունի, և եթե որևէ կառավարություն ուզում է դուրս լինել քննադատությունից, ապրել խաղաղ և անհոգ կյանքով, պետք է հանգիստ թողնի իրեն պատկանող մոլերն ու օբյեկտները: Այլապես պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմում ճիշտ ու սխալ չի լինում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում