Իտալացի երաժիշտ և «Ֆելիչիտա» երգի հեղինակ Ալ Բանոն հայտարարել է կարիերայի ավարտի մասին, գրում է ANSA գործակալությունը։
«Ես կդադարեմ հանդես գալ 2017 թվականի դեկտեմբերի 31-ից։ Հուսով եմ՝ մեծ համերգ կունենամ, որից հետո կզբաղվեմ խաղողագործությամբ»,-հայտարարել է 74-ամյա երգիչը։
Նշենք, որ Ալ Բանոյին առավել մեծ ժողովրդականություն է բերել համատեղ ստեղծագործական աշխատանքը նախկին կնոջ՝ Ռոմինա Փաուերի հետ։











































