Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն արձանագրեց, որ կարկտահարությունից տուժած գյուղացուն օգնելու փոխարեն կառավարությունը նրանց անվճար մկան դեղ է տալիս:
«Գյուղացին ընչազուրկ է, այն օգնությունը, որը տրամադրված է գուղացուն, մի բուռ մկան դեղ է: Ինչի՞ համար է դա տրամադրված, մկները չեն վնաս տվել, կարկահարություն է եղել: Ուղղակի մարդիկ հրաժարվում են վերցնելու այդ թույնը, աննպատակ է»,- ասաց Աղաբաբյանը;