Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արա Բաբլոյանի և Շարմազանովի հետ հանդիպումից հետո ուսանողները որոշեցին դադարեցնել դասադուլն ու հացադուլը

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի առնչությամբ դժգոհություն ունեցող ուսանողներն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեցին հացադուլը դադարեցնելու և նորմալ դասապրոցեսի վերադառնալու մասին: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ուսանողներից Դավիթ Պետրոսյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում իրենք առաջարկել են կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին հնարավորություն կունենան մասնակցել հանրության հնարավորինս լայն շերտեր: «Պատգամավորները բավարարել են մեր առաջարկը, և մենք գտնում ենք, որ այս պահին սա լավագույն լուծումն էր: Մենք դադարեցնում ենք հացադուլը և դասադուլը, քանի որ դրանք ընդամենը միջոց էին մեր ձայնը լսելի դարձնելու համար: Մենք կարողացանք լսելի դարձնել մեր ձայնը»,-  ընդգծեց նա:

Դավիթ Պետրոսյանը նաև նշեց, որ կլոր սեղան-քննարկումից հետո, երբ կներկայացնեն իրենց փաստարկները, առաջարկները, կտեսնեն, թե ինչ արդյունքներ կլինեն, կորոշեն իրենց քայլերը: «Այս պահին մենք հասանք նրան, որ կազմակերպենք քննարկում, որին կմասնակցեն հանրության հնարավորինս լայն շերտեր: Մեզ ասել են, որ եթե մենք կարողանանք ապացուցել, որ արդեն ընդունված օրենքում սխալներ կան, պատրաստ կլինեն փոփոխությունների: Մենք պատրաստ ենք քննարկմանը և կներկայացնենք մեր առաջարկները»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավորներն ընդառաջ են գնացել իրենց խնդրանքին և երաշխավորել են, որ դասադուլ արած ուսանողների նկատմամբ ճնշումներ չեն իրականացվի: «Կարծում ենք կլոր սեղանն այս պայմաններում լավագույն տարբերակն է: Մեր նպատակը մեր ձայնը բարձրացնելն էր, և այս պահին սա եղած տարբերակներից լավագույնն է: Սա հնարավորություն է, իսկ թե ինչպես այն կիրացնենք, կախված է մեզանից»,- հավելեց Պետրոսյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնեց, որ օրենքի վերաբերյալ կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: «Մենք նոյեմբերի 22-ին Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ կկազմակերպենք կլոր սեղանի ձևաչափով հանրային լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե տարկետման, թե ուսանողների խնդիրները: Այդ ամենը լինելու է հրապարակային: Մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: Մենք ուսանողներին խնդրել ենք, որպեսզի դադարեցնեն դասադուլն ու հացադուլը, որովհետև դրանք ինքնանպատակ չեն: Դասադուլ անում են, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն, մենք լսեցինք նրանց ձայնը»,- ընդգծեց Շարմազանովը:

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում