ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կարծում է, որ 10 հազար դրամի քաղաքականությունն իրականացվում է Գյումրիում, որովհետև Գյումրի թռչում են միայն ռուսական ավիաուղիները:
«Իսկ այն երկրի համար, որը երկու հարևան պետությունների հետ ունի փակ սահման, ունի 7 մլն-ից ավելի Սփյուռքում ապրող բնակիչ, գերկարևոր է սեփական ավիաուղիներ ունենալը, և այստեղ պետությունը պետք է մտնի խնդրի տակ»,- հայտարարեց պատգամավորը:
Արամ Սարգսյանը չափից ավելի կարևոր է համարում, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա ինքնաթիռ, որի վրա կլինի Հայաստանի դրոշը. «Դա պետության ատրիբուտ է՝ այնպես, ինչպես նախագահը, զինանշանը, օրհներգը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































